Թրամփը չի բացառել արհեստական բանականության սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանական է համարել արհեստական բանականության նկատմամբ սահմանափակումների կիրառումը, սակայն կարծում է, որ ԱԲ-ի հետ կապված ռիսկերը չափազանցված են։

«Մենք կարող ենք որոշակի սահմանափակումներ սահմանել և այլ միջոցներ ձեռնարկել, բայց, կարծում եմ, կան բավականին շատ բացասաբար տրամադրված ուժեր, որոնք ուռճացնում են այս թեման և խոսում այնպիսի բաների մասին, որոնք չեն լինելու», – Իռլանդիա կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։

Շաբաթ օրը Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը կոչ արեց դանդաղեցնել ավելի հզոր արհեստական ​​բանականության մոդելների մշակումը՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որին պատկանում է xAI-ը, և OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանն արդեն իսկ հայտնել են իրենց համաձայնությունն այդ գաղափարի վերաբերյալ։

Արհեստական բանականությունը ԱՄՆ տեխնոլոգիական առաջատարությունը պահպանելու, տնտեսական մրցունակությունն ապահովելու և ազգային անվտանգությունն ամրապնդելու Թրամփի օրակարգի գլխավոր տարրերից մեկն է։

Leave a Comment