13 Սեպտեմբերի 2026, 17:46
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում Զոմայի Սուրբ տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկ մարդ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։