Iravaban.net–ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել․
- եթե աշխատողը աշխատանքային պայմանագրում նշված օրը անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի,
- գործատուի և աշխատողի համաձայնությամբ,
- գործատուի և աշխատողի նախաձեռնությամբ,
- եթե լրացել է աշխատանքային պայմանագրի ժամկետը,
- եթե աշխատողը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել,
- եթե դատարանի օրինական վճռով աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը թույլ չի տալիս շարունակել աշխատանքը,
- եթե աշխատողը մինչև 16 տարեկան է, և ծնողներից մեկը, խնամակալը, նրա բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում,
- եթե փոփոխվել են աշխատանքային պայմանները,
- գործատուի մահվան դեպքում (եթե գործատուն ֆիզիկական անձ է),
- աշխատողի մահվան դեպքում,
- եթե աշխատողը աշխատանքի ընդունվելիս գործատուին ներկայացրել է կեղծ փաստաթղթեր։