Գլենդելում հայ եղբայրները հրդեհից փրկել են 6 մարդու – armeniatoday.am

Հայ եղբայրներ Ալեքս և Նարեկ Բազինյանները Գլենդելում հրդեհից փրկել են տարեցների խնամքի կենտրոնում գտնվող վեց մարդու, հայտնում է Huys Media-ն։

Հրդեհի ժամանակ եղբայրները լսել են օգնություն կանչող բուժքրոջ ձայնը և, տեսնելով, որ շենքը պատված է կրակով ու ծխով, ներս են մտել՝ այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար։

«Տեսանք, որ բուժքույրը դուրս էր գալիս տնից և օգնություն էր կանչում։ Դրանից հետո ուղղակի ներս վազեցինք»,- պատմել է Ալեքս Բազինյանը։

Նարեկ Բազինյանի խոսքով՝ մարդկանց հնարավորինս արագ դուրս բերելու ընթացքում շենքի ներսում ամենուր ծուխ և կրակ էր։

Միջադեպից հետո յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ հրապարակման՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Լրատվամիջոցը Ալեքս և Նարեկ Բազինյաններին հերոսներ է անվանել՝ ընդգծելով, որ նրանք առանց վարանելու օգնության են հասել տարեցներին։

Leave a Comment