4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Հայաստանի դեմ անցավ լայնածավալ հարձակման, ունեցանք 224 զոհ և ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 200 կիլոմետր քառակուսի տարածք օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Փաշինյանը բոլոր հանձնումները իրականացրել է հետևյալ տրամաբանությամբ. մի մասը զիջել, մի մասը պահելու երաշխավորությամբ։ Զիջենք, որպեսզի պատերազմ չլինի»,-ասել է Սաղաթելյանը։
Նա հիշեցրել է, որ այս բոլոր զիջումներից հետո տեղի ունեցավ աղետալի պատերազմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: