
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը քաղաքացիներին հորդորել է Շենգենյան վիզայի համար դիմելիս ճշգրիտ նշել առաջին մուտքի երկիրը։
Դեսպանությունից ընդգծել են, որ թեև Շենգենյան վիզան հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում, դիմումում ներկայացված տվյալների և փաստացի երթուղու անհամապատասխանությունը կարող է խնդիրներ առաջացնել։
Մասնավորապես, եթե դիմումում որպես առաջին մուտքի երկիր նշվել է Լեհաստանը, սակայն քաղաքացին առաջինը մուտք է գործում Գերմանիա, դա կարող է հիմք հանդիսանալ Գերմանիայի իշխանությունների կողմից մուտքն արգելելու կամ քաղաքացուն հարկադիր վերադարձնելու համար։
Դեսպանությունը կոչ է արել վիզայի դիմումներում ներկայացնել բացառապես ճշգրիտ և իրական տվյալներ։