
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Աբու Դաբիի թագաժառանգը հաստատել է ԱՄԷ-ի պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրել ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների համար, այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այն մեզ համար լիովին ընդունելի է թվում»,- նշել է նա՝ հավելելով, որ Աբու Դաբին մնում է ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների առաջնահերթ տարբերակը։