Երիտասարդ մասնագետները Buissup Challenge-ի եզրափակչում կպայքարեն 3,5 մլն դրամի համար

Հայ գործարարների ասոցիացիան, որի նախագահն է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը, սեպտեմբերի 13-ին «ԱՅԲ» դպրոցում կանցկացնի Buissup Challenge-ի եզրափակիչ փուլը։

Թիմերը կներկայացնեն հայկական բիզնեսի իրական խնդիրների լուծումներ, իսկ լավագույն նախագծերի հեղինակները կկիսեն 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդը։

Եռօրյա ծրագրի ընթացքում շուրջ 150 երիտասարդ մասնագետներ թիմերով աշխատել են հայկական ընկերությունների ներկայացրած 10 բիզնես մարտահրավերների շուրջ։ Դրանք ներկայացրել են Ucom-ը, Union LLC-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, Sali-ն, One Way Tour-ը, Maple Leafs Clinic-ը, Dalma Garden Mall-ը և Bacon Product-ը։

Մասնակիցները լուծումներ են մշակել արհեստական բանականության և թվայնացման, մարքեթինգի և վաճառքների, հաճախորդների փորձի, մարդկային ռեսուրսների կառավարման և ներքին գործընթացների օպտիմալացման ոլորտներում։ Եզրափակչում ընկերությունների ներկայացուցիչները նախագծերը կգնահատեն՝ հաշվի առնելով դրանց կիրառելիությունը, նորարարությունը և ակնկալվող ազդեցությունը բիզնեսի վրա։

Եզրափակիչ օրվա ծրագիրը կմեկնարկի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի «Խոսքի արվեստ» աշխատարանով։ Պաշտոնական փակման և մրցանակաբաշխության արարողությունը կմեկնարկի ժամը 19։30-ին։

Leave a Comment