Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթ պայման, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության կողմից հաստատված այդ պայմանները։
Այսպիսով, Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը չի հանգեցնում Հորմուզի նեղուցի բացմանը, պարզաբանել է աղբյուրը. դրա փոխարեն՝ այն նշանակում է, որ եթե նեղուցը բացվի, ապա դա կարվի «որպես այդ ջրային ուղու նկատմամբ Իրանի ինքնիշխանությունն ամրապնդելու քայլ»։ Նեղուցի բացումն ամբողջությամբ կախված է Իրանի պայմանների կատարման հարցում ամերիկյան կողմի գործողություններից, հավելել է աղբյուրը։
Հորմուզի նեղուցով անցնող երթուղիների շուրջ վեճը շարունակվում է՝ զուգորդվելով երկու կողմերի՝ նավարկության սեփական կանոններ սահմանելու փորձերով։ Սեպտեմբերի 9-ին իրանական զինվորականները հայտարարել էին Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան ութ լցանավերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին։ ԻՀՊԿ-ն այդ հարձակումը որակել էր որպես պատասխան ԱՄՆ զինված ուժերի գործողություններին, որոնք, ըստ Թեհրանի պնդումների, ավելի վաղ հարվածել էին իրանական հինգ լցանավերի։
