Շաբաթ օրը Իսրայելը հզոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Ալի ալ-Թահիր բարձունքներին, հայտնում է լիբանանյան «Ալ-Վաթանիյա» լրատվական գործակալությունը։
«Իսրայելը հրետանային ուժգին հարվածներ է հասցրել Հադաթա և Հարիս բնակավայրերի միջև ընկած տարածքին, ինչպես նաև Նաբաթիեի շրջանում գտնվող Ալի ալ-Թահիրի բարձունքներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելական բանակը ավելի վաղ հայտարարել էր, որ ոչնչացրել է «Հըզբոլլահ» շարժման ռազմավարական ստորգետնյա ենթակառուցվածքը Հարավային Լիբանանի Ալի ալ-Թահիր շրջանում։
Միաժամանակ Իրանը ԶԼՄ-ների միջոցով նախազգուշացրել է, որ այդ վայրին իսրայելական հարվածը կարող է հանգեցնել կոշտ արձագանքի։