Կարմիր գծերով կայանատեղիներում վարորդներից գումար պահանջելու դեպքերը կկանխվեն

Երևանում հետևողականորեն կկանխվի ապօրինի ավտոկայանատեղիների ցանկացած ինքնագործունեություն։

Այսուհետ վարորդները կկարողանան մեքենան կայանել կարմիր գծով կայանված փողոցներում և չվճարել «անհասկանալի» գումարներ։

Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորել է ավտակայանատեղիներում ապօրինի գործունեությամբ զբաղվող անձանց հանդիպելիս զերծ մնալ որևէ գումար վճարելուց։

Սոցցանցի իր էջում այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը։

Տեսանյութն՝ այստեղ

Leave a Comment