Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել


Միջազգային


Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է կարճ հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ։

Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

Տեղեկությունների համաձայն՝ հրթիռներն արձակվել են Վոնսանի շրջանից և անցել մոտ 250 կիլոմետր, որից հետո ընկել են ծովը։ Հարավկորեական զինվորականները ամերիկացի գործընկերների հետ համատեղ վերլուծում են արձակված հրթիռների ճշգրիտ բնութագրերը։

Արձակումները տեղի են ունեցել Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ ռազմական զորավարժությունների ավարտից մեկ օր անց։

Աղբյուրների տվյալներով՝ ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, իրականացրել է «Հվասոն-11» շարքի բալիստիկ հրթիռների և 600 մմ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերի մի քանի հաջորդական արձակում։


Leave a Comment