ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու իր մտադրությունը նոյեմբերին կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել այն հնարավորությունը, որ Վաշինգտոնը կարող է ավելի կոշտացնել իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ, եթե հանրապետականները պարտվեն։
Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Պատերազմը կավարտվի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո», – ասել է ԱՄՆ նախագահը։
Հաղորդավարուհի Լորա Ինգրահեմը հարցրել է Թրամփին՝ արդյոք դա կպատահի՝ անկախ նրանից, թե հանրապետականները կհաղթեն, թե կպարտվեն։
«Կարծում եմ՝ շատերը կարծում են, որ եթե մենք պարտվենք, ես ավելի կբարկանամ և պարզապես կհաշտվեմ։ Դա մեկ տարբերակ է։ Նրանք երկու դեպքում էլ պարտվելու են», – պատասխանել է Թրամփը։