Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է անկախության 35 ամյակի նվիրված տոնական միջոցառումներ Հայաստանի չորս մարզերում և Երևանում։
Սեպտեմբերի 17 Իջևանի շատրվանների հրապարակ։ Ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը սիրված ջազային արտիստների հետ։ Համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։
Սեպտեմբերի 18 Վանաձորի Հայքի հրապարակ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն սիրված և ճանաչված սիմֆոնիկ ռոք և սիմֆոնիկ ֆոլկ ծրագրերը։ Համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։
Սեպտեմբերի 19 Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակ, տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն բենդերը,
սեպտեմբերի 20 Գյումրու թատերական հրապարակ, ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի լավագույն կատարողների հետ, համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը, բոլոր մարզային համերգների սկիզբը 9:30.
Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում։ Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեկիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Կարեն Սևակ բենդը և այլ սիրված արտիստներ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյան։
«Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության տարեդարձը։ Անկախություն՝ հարատև պետություն»,- ասված է Կառավարության գրառման մեջ: