
ՀՀ Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Հայաստանի 4 մարզում և Երևանում:
- Սեպտեմբերի 17 Իջևանի Շատրվանների հրապարակ
- Սեպտեմբերի 18 Վանաձորի Հայքի հրապարակ
- Սեպտեմբերի 19 Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակ
- Սեպտեմբերի 20 Գյումրու թատերական հրապարակ
Բոլոր մարզային համերգների սկիզբը՝ 19:30:
Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում:
ՀՀ կառավարությունը հրավիրում է միասին տոնելու մեր հարատև պետության տարեդարձը։