Չեմ բացառում, որ Հայաստանը առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան

Չեմ բացառում, որ Հայաստանը առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան

12.09.2026 | 12:26


Դրա համար կան մի շարք պատճառներ:

ԵՄ-ին անդամակցության ճանապարհը երկար գործընթաց է։ Նույնիսկ պաշտոնական հայտը դեռ անդամակցություն չէ։ Անհրաժեշտ են ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը, երկար բանակցություններ և բազմաթիվ բարեփոխումներ։

Եթե հասարակության մեջ ձևավորվի ընկալում, որ եվրոպական ուղղությունը տարիներով որևէ շոշափելի արդյունք չի տալիս, մինչդեռ Ռուսաստանը առաջարկում է արագ և կոնկրետ տնտեսական կամ անվտանգային հնարավորություններ, քաղաքական հավասարակշռությունը կարող է փոխվել։

Հայաստանի տնտեսությունը դեռ զգալիորեն կապված է Ռուսաստանի հետ՝ առևտրի, էներգետիկայի, աշխատուժի փոխանցումների, զբոսաշրջության և ԵԱՏՄ շուկայի միջոցով։

Այսինքն՝ եթե ԵՄ ուղղությամբ առաջընթացը չփոխհատուցի Ռուսաստանի շուկայի կորուստների հնարավոր ռիսկերը, ապա Երևանի համար Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնումը կարող է դառնալ ոչ թե գաղափարական, այլ պրագմատիկ անհրաժեշտություն։

Բայց կա ևս մեկ շատ կարևոր հանգամանք:

Հայաստանի վերադարձը դեպի Ռուսաստան պարտադիր չէ, որ նշանակի 2010-ականների մոդելի վերադարձ։

Ավելի հավանական սցենարը կարող է լինել.

«Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների վերականգնում + ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման փորձեր»։

Վահան ԲԱԲԱՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment