Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան

Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովին։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, չինական ինքնաթիռի՝ Հնդկաստան վայրէջքի կադրերը ցուցադրել է NDTV-ն։


Սի Ծինփինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պալամի ռազմաօդային բազայում: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ծրագրի համաձայն՝ BRICS պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելուց հետո Սի Ծինփինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկկողմ բանակցություններ կանցկացնեն։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment