Ինչպես Iravaban.net-ը ավելի վաղ տեղեկացրել էր, Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել։ Հայցի համար հիք էր հանդիսացել 29/05/2026 թվականին Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթի ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրած արտահայտությունները։
Սեպտեմբերի 11-ին դատավոր Տիգրան Գրիգորյանը որոշում է ընդունել գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Դատալսումներ դեռևս նշանակված չեն։
Նշենք որ սա Սամվել Կարապետյանի կողմից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված առաջին հայցադիմումն է։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը երկու հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Սամվել կարապետյանի և պահանջել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, նույն պահանջով մի հայց էլ ներկայացվել է ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության։