Սեպտեմբերի 12-ին մի շարք ճանապարհներ կփակվեն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով նշված օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես՝ Սեպտեմբերի 12-ին

 Մրցաշարը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դիմացից։

Երթուղին կանցնի Մյասնիկյան փողոցով դեպի Երևանյան փողոց, ապա Կամոյի փողոց` Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ։

Մ-4 ավտոճանապարհով երթուղին կշարունակվի դեպի Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, ապա Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր։

Զովաբերից մասնակիցները Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհով կշարժվեն դեպի Սևան համայնքի Գոմաձոր և Ցամաքաբերդ բնակավայրեր, այնուհետև կրկին դուրս կգան Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, կշարժվեն դեպի Ծովագյուղ, ապա Սեմյոնովկա բնակավայր և այնտեղից մուտք կգործեն Տավուշի մարզի վարչական տարածք։

Նույն օրը Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ ժամանակավորապես փակ կլինի Իջևան-Սևան-Երևան Մ-4 ավտոճանապարհը՝ մինչև Հրազդանի նախկին անշարժ պահակակետ՝ հարակից ճանապարհների հատումներով հանդերձ։

Այդ հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց՝ Մ-4 Երևան-Սևան-Իջևան ուղեմասով։

Ժամանակավորապես փակ կլինեն նաև Քաղսի գյուղից մինչև Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհը՝ հարակից ճանապարհների հատումներով, մասնավորապես՝

  •  Քաղսի գյուղի 1-ին փողոցը,
  •  Հրազդան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցը՝ մինչև Սպանդարյան փողոցի հատումը,
  •  Սպանդարյան փողոցը,
  •  Զորավար Անդրանիկի պողոտան՝ մինչև Զովաբեր գյուղի՝ Գեղարքունիքի մարզի սահմանը։

Տավուշի մարզում փակ կլինեն Մ-4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանները, Դիլիջան քաղաքի Կամոյի, Մաքսիմ Գորկու և Թբիլիսյան փողոցները, ինչպես նաև դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհը։

 Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք միջոցառման երթուղիների տարածքում տրանսպորտային միջոցներ չկայանել։

Սեպտեմբերի 12-13-ը

Միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի անցկացման նպատակով Երևանում ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։

Սեպտեմբերի 12-ի ժամը 00․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։

 Սեպտեմբերի 12-ի ժամը 20․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն նաև հետևյալ հատվածներում՝

  •  Հանրապետության հրապարակում,
  •  Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց,
  •  Ագաթանգեղոսի փողոցում,
  •  Գրիգոր Լուսավորչի փողոցում,
  •  Արգիշտիի փողոցում,
  •  Հրազդանի կիրճում,
  •  Ուրուգվայի հրապարակում,
  •  Պարոնյան փողոցում,
  •  Լեոյի փողոցում,
  •  Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,
  •  Սարյան փողոցում,
  •  Պապ թագավորի փողոցում,
  •  Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,
  •  Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment