Նարինե Առաքելյանը հանվել է դատավորների թեկնածուների ցուցակից

Բարձրագույն դատական խորհուրդը նոր որոշում է ընդունել թեկնածուին մասնագիտական բաժնի համալրման ցուցակից հանելու մասին։ Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը, հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-79-Ո-78 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի   11-րդ կետով և 5-րդ մասով, 115-րդ հոդվածի 5-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Նարինե Առաքելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից:

Leave a Comment