Էր-Ռիադը հայտարարել է, որ Արևելք-Արևմուտք նավթատարը հարձակման է ենթարկվել Իրաքի տարածքից

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է թագավորության տարածքով անցնող Արևելք-Արևմուտք նավթամուղի վրա Իրաքից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, հաղորդում է «Ալ Ջազիրան»։

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան որոշել է այս փուլում ձեռնպահ մնալ պատասխան գործողություններից։ Այս որոշումը կայացվել է Իրաքի իշխանություններին թույլ տալու միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Իրաքի տարածքից սկսվող հարձակումները։

Leave a Comment