Դրամական արժեքներ

Դրամական արժեքներ

12.09.2026 | 00:06

Նախ փնտրեք Աստծո Արքայությունը և

Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված

Ձեզ ավելիով կտա (Մատթ. Զ. 33):

Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը

լուսավոր կլինի (Մատթ. Զ. 22)։

Հոգու աչքը – կամքն է:

Եթե քո կամքի միակ բաղձանքը Իմ արքայությանը հասնելն է, այն գտնելն ու նրա համար ծառայելն է, այդ ժամանակ քո մարմինը իրոք լույսով լցված կլինի:

Երբ ձեզ ասվեց, որ նախ Աստծո արքայությունը պետք է փնտրել, ապա դուք ի սկզբանե պետք է ունենաք վստահությունը, որ ձեր ուզածը այդ թագավորությանը հասնելն է:

Այլ կերպ ասած, պարզ ու հավատավոր հայացք ունենալ` Աստծո փառքին ուղղված:

Կամենալ ու ցանկանալ միայն Իր արքայության գալը: Ամեն բանի մեջ` Իր թագավորության ներկայությունն ու տիրապետումը տեսնել:

Հոգևոր արժեքներից զատ, ուրիշ այլ արժեք մի ճանաչեք: Ոչ մի ուրիշ շահ, բացի հոգևոր շահից: ՈՒրեմն` ամեն ինչի մեջ Աստծո թագավորությունը փնտրեք։ Ամեն ինչի մեջ:

Նյութական միջոցներ փնտրեք սոսկ այն դեպքում, երբ այն պիտի գործադրվի ի շահ Իմ թագավորության նպատակների իրականացմանը:

Դրամական արժեքներից բոլորովին հեռացեք:

Քայլեք Ինձ հետ:

Սովորեք Ինձնից:

Զրուցեք Ինձ հետ:

Սրանց մեջ է ձեր ճշմարիտ երջանկությունը:

Մեկնաբանություններ

Leave a Comment