ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետ կապված տվյալների մի ամբողջ հավաքածու։
Խոսքը ԱՄՆ նախագահի համար պատրաստված 71 հետախուզական ճեպազրույցների մասին է։ Այս փաստաթղթերը վերաբերում են 1998 թվականի փետրվարից մինչև 2001 թվականի սեպտեմբերը՝ Բիլ Քլինթոնի, ապա՝ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմերի օրոք։ Լենգլիի գործակալության տվյալներով՝ ճեպազրույցները արտացոլում են ԿՀՎ վերլուծաբանների կողմից այդ ժամանակվա «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման կողմից ներկայացվող սպառնալիքի, ինչպես նաև դրա առաջնորդ Ուսամա բեն Լադենի գործողությունների և մտադրությունների մասին նախազգուշացնելու ջանքերը։
Ընդհանուր առմամբ, հրապարակվել է 101 էջ։ Փաստաթղթերը խմբագրվել են։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» 19 ահաբեկիչներ առևանգել են չորս ուղևորատար ինքնաթիռ Միացյալ Նահանգներում։ Նրանք դրանցից երկուսը խոցեցին Նյու Յորքի ամենաբարձր շենքերի՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակները, իսկ երրորդը՝ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Պենտագոնը։
Չորրորդ ինքնաթիռը նույնպես ուղևորվեց դեպի Ամերիկայի մայրաքաղաք, բայց վթարի ենթարկվեց Շանկսվիլի մոտակայքում։ Հարձակումների հետևանքով զոհվեց 2977 մարդ։