Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Հնդկաստանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կայունանա Ռուսաստանի հետ համատեղ ջանքերով:
«Իհարկե, շատ կարևոր է Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հասնելը, հատկապես՝ ծովային տարածքների և զարկերակների անվտանգության, նավարկության ազատության ապահովման առումով:
Մենք կցանկանայինք կայունացման հասնել համատեղ ջանքերով»,- ասել է Եգիպտոսի ղեկավարը։