Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը սեպտեմբերի 10–11-ը այցով գտնվում էր Ադրբեջանում, այդ այցից հետո նախատեսում է այցելել Հայաստան։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա լրագրողների հետ զրույցում հաստատել է․ «Այո՛, ես կգնամ»։
Երևանում նախատեսվում է երկօրյա բարձր մակարդակի խորհրդակցությունների անցկացում Հայաստանի պաշտոնատար անձանց հետ։