Այսուհետ տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք խնամքի ծառայություն ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել ամբողջությամբ առցանց եղանակով

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք խնամքի ծառայություն ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել ամբողջությամբ առցանց եղանակով` հետևյալ հղմամբ https://portal.e-social.am/services:

Հարթակում գրանցվելուց հետո քաղաքացին կարող է ընտրել իրեն անհրաժեշտ խնամքի ծառայության տեսակը և նշել նախընտրելի կազմակերպությունը։

Ծառայությունները մատուցվում են ցերեկային կենտրոնում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (շուրջօրյա կենտրոնում), համայնքային փոքր տանը կամ տնային պայմաններում։

Թվայնացված համակարգի միջոցով իրականացվում են դիմումների ընդունումը և հերթագրումը, տնայցերի կազմակերպումը, ինչպես նաև ծառայություն տրամադրելու վերաբերյալ որոշման կայացումն ու ուղեգրումը։

Leave a Comment