Աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են մարդկային կյանքեր խլել․ միջին հաշվով յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ դրանց հետևանքով մեկ մարդ մահանում է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով աշխարհում զոհվել է շուրջ 1 միլիոն 160 հազար մարդ։ Ամեն տարի ևս 20-50 միլիոն մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Միևնույն ժամանակ, չնայած ամբողջ աշխարհում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է ավելի քան մեկ միլիարդով, վերջին 15 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության ցուցանիշը աշխարհում նվազել է 21 %-ով։ Հայաստանում ևս դրական միտում արձանագրվել է։
Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: