Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք դա չենք թողնելու, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Հիմա մենք ահագին լուրջ ծրագրեր ենք մշակում Տիգրանաշենի հատվածը տուրիստական կենտրոն դարձնելու ուղղությամբ, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա»,– ասաց Կարապետյանը։
Նա ասաց, թե նախընտրական շրջանում իրատեսական ծրագրեր է առաջարկել։
«Նախընտրական շրջանում ես ասում էի, Փաշինյանը չլսեց ինձ։ Փոխանակ գա, խնդրի, որ օգնենք իրեն, ինքը հերթով անուններ կտա՝ Էրիվան, Գյոկչա։ Մենք ընդհանրապես սահմանազատման ծրագիր չունենք, մենք մեր հողերը հետ բերելու ծրագիր ունենք»,-ասաց Սամվել Կարապետյանը։