Ադրբեջանցիների գալը Հայաստան այլևս «պոզով-պոչով» չի լինելու․ Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին

Ադրբեջանցիների գալը Հայաստան այլևս «պոզով-պոչով» չի լինելու։ Առաջին փորձը սա է: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենի կարգավիճակի և դրա հնարավոր հանձնման վերաբերյալ իր մտահոգություններին։

Կարապետյանի խոսքով՝ Տիգրանաշենի հանձնումը կարող է ստեղծել նախադեպ՝ գյուղի վերակառուցման և այնտեղ ադրբեջանցիների վերաբնակեցման համար։

«Եթե թույլ ենք տալիս Տիգրանաշենի հանձնումը, սկսում են այստեղ վերակառուցել, գյուղը սարքում են Ավան քաղաք ու հազարներով գալիս են Հայաստան»,– ասել է նա։

Leave a Comment