Եվրահանձնաժողովը հաստատել է զենք գնելու համար 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Ուկրաինային

Եվրոպական հանձնաժողովը ուրբաթ օրը հաստատել է Ուկրաինային զենք գնելու համար լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը, ասվում է ԵՄ մամուլի հաղորդագրության մեջ։

«Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը՝ տարբեր պաշտպանական արտադրանք գնելու համար։ Դրանց թվում են հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգեր, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պատերազմի համակարգեր», – ասվում է հայտարարության մեջ։

Այնտեղ նշվում է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն ինչպես ԵՄ, այնպես էլ ուկրաինական ընկերություններից զենք գնելու համար։

«Այս որոշման շնորհիվ Ուկրաինան կկարողանա նաև ձեռք բերել Patriot-ի սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են իր երկինքը պաշտպանելու համար», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Leave a Comment