«Նուբարաշեն» ՔԿՀ- ում կան ձերբակալվածներ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր քննչական գործողություններ է իրականացրել, ԶԼՄ- ներին հայտնել է կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նա հայտնել է, որքրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը։
Ձերբակալվածներին կասկածում են կաշառք ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի մեջ։

Leave a Comment