«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան

«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան

Խոսելով նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քրգործ է հարուցված. «Մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ սենց կուլտուրա լինի, որ էդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում. ո՞վ՝ ով մեղավոր է: Ինձ շա՜տ երկար հարաբերությունների պատմություն է կապում պարոն Սարգսյանի հետ, բայց պետք է ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է: ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք դատավճիռներով են հաստատված, քրգործեր կան հարուցված՝, լարվել է նրանից, որ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է՝ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունության մեջ…»,- ասաց վարչապետը: Նա խոսեց նաև այլ բացահայտումների մասին:

Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի մասին

Leave a Comment