Բաքվում կայացած Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ 5-րդ համաժողովի շրջանակում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային էներգետիկ օրակարգը՝ ընդգծելով համատեղ նախագծերի դերը տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգետիկ կապերի զարգացումը, Նախիջևանի և Վրաստանի միջոցով «կանաչ էներգիայի» միջանցքների ստեղծումը, ինչպես նաև Կասպից ծով-Սև ծով-Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցքի նախագծի շրջանակում համագործակցության հնարավորությունները։
