Ադրբեջանը կշարունակի լրացուցիչ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և ամրապնդելու համար. հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օկուպացված Ստեփանակերտի մշակութային կենտրոն այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների առջև։
«Ես նաև ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև վերջերս կայացած հանդիպումը տեղի ունեցավ շատ կառուցողական մթնոլորտում: Երկու կողմերն էլ համաձայնեցին սկսել երկկողմ համագործակցություն՝ խաղաղության օրակարգը առաջ մղելու, երկու երկրների միջև վստահությունը ամրապնդելու և առևտրային կապերը զարգացնելու համար, ներառյալ երկու երկրների միջև և ավելի լայն տարածաշրջանում տրանսպորտային կապը և հաղորդակցությունը», – նշել է Հիքմեթ Հաջիևը: