Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պարոն Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ. Փաշինյան


Հասարակություն


«Էդ որ ասում ենք մենք բոլորս կրթվելու կարիք ունենք, բա էդ ով է մեզ ծաղրում՝ բա, թե՝ դուք 0 դասարանցի եք… Բա դուք ե՞ք էդտեղ ակադեմիկոսներ, դրա համար՝ ամեն մեկդ ակադեմիկոս միլիարդատեր եք»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա վրդովվեց, որ ընդդիմությունը քննադատում է PISA 2025 (Program for International Student Assessment  միջազգային հետազոտության արդյունքները, որով Հայաստանը միջնակարգ կրթության որակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին։

«Մի երկրում, որտեղ Լիսկան լինի գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պարոն Ծառուկյանն էլ դասագրքի հեղինակ լինի, բա ձեզ թվում է, թե էդ ամեն ինչն անհետևանք է լինելու։ Էս ինչ աղմուկ աղաղակ եք արել դուք։ Հլը էս ամեն ինչի համար պետք է պատասխան տաք»,- ասաց Փաշինյանը և հիշեց հայտնի ասացվածքը. «Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում»։

 Փաշինյանը հայտարարեց, թե գրագիտության պակասը տեսնում է նաև ասուլիսներում, բանակում ամեն տեղ և հավելեց.  «Բա էդ որ երկրի վարչապետը գնում դասի է նստում, ձեռ են առնում,,բա էդ ինչի՞ է գնում»։

Ըստ նրա, դպրոցներում ուսուցիչներ կան որ տգիտություն են դասավանդում և պետք է կրթական համակարգը մաքրելնման ուսուցիչներից և տնօրեններից։


Leave a Comment