
«Ես խնդրել եմ Գլխավոր դատախազին, ասել եմ՝ վերջին տասը-տասնհինգ տարում ինչքան կարճված գործեր կան անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության, հանեք, բոլոր գործերը նայեք»,- ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Գնում եմ գյուղեր, մարդիկ բաներ են պատմում, չգիտեմ, գետինն եմ մտնում. ո՞նց կարա տենց բան լինի ընդհանրապես: Ընդ որում՝ դեպքեր, որոնց մասին ամբողջ գյուղը գիտի»: