Հարավային Կորեան և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգությունը

Հարավային Կորեան և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգությունը

Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Հյոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի անվտանգությունը։

Զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել Հարավային Կորեային աջակցել նեղուցի անվտանգության ապահովմանը։

Սեուլը դեռ չի որոշել՝ ռազմական ուժեր կուղարկի՞ Հորմուզի նեղուց, մինչդեռ Իրանը նախազգուշացրել է, որ Հարավային Կորեայի ռազմական մասնակցությունը կարող է «լուրջ հետևանքներ» ունենալ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment