Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ

Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ

«Հաճախ սփյուռք ասում ենք՝ մոռանալով, որ դա ուրիշ երկրի մասին է։ Հայաստանի համար այդ երկրում ազդեցության միջոց է, բայց հակառակն էլ կա, և մենք վերջերս տեսանք դա, որ սփյուռքն է այդ երկրի համար երբեմն դառնում ազդեցության միջոց»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին։

Նրա խոսքով՝ Հայաստանը սփյուռքի մենթորը չի կարող լինել և հակառակը, և անդրադարձել է իր հայտարարությանը, որ Հայաստանը «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունի. «Այս էջը պետք է փակենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք գնահատում, որ այն ժամանակներում, երբ մենք «սեքընդ հենդ», այդ թվում՝ հագուստի կարիք ունեինք, սփյուռքը մեզ դա է մատակարարել»,- շեշտել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունները «FireBird» նախագիծն է. «Նաև այդ հարաբերությունների կարևոր կետերից մեկը «TUMO» նախաձեռնությունն է կամ «COAF» հիմնադրամի գործունեությունը»,- հավելել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment