Հաջիևը խոսել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից

11 Սեպտեմբերի, 2026

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում»։

Նրա խոսքով՝ կողմերը շարժվում են խաղաղության ուղղությամբ և սովորում են ապրել խաղաղության պայմաններում։

Հայաստանի և Ադրբեջանի կողմերը պայմանավորվել են սկսել երկկողմ փոխգործակցություն՝ խաղաղության օրակարգի հետագա առաջմղման և երկու երկրների միջև վստահության ամրապնդման նպատակով։

Հաջիևի խոսքով՝ քննարկվել է նաև առևտրային հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ երկու երկրների միջև և տարածաշրջանում կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնումը։

 

Leave a Comment