Որոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն


Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21….+23 աստիճան։

Leave a Comment