Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Սևակ Հակոբյան:
Հյուրեր՝ միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի մրցանակակիր, Ռոստոկի համալսարանի դաշնամուրային ամբիոնի առաջին կին պրոֆեսոր Լիլիթ Գրիգորյան, և Գերմանիայի Ռոստոկի երաժշտության և թատրոնի համալսարանի պրոֆեսոր, Փողային գործիքների ամբիոնի վարիչ, Լայպցիգի Գևանդհաուս նվագախմբի առաջին ֆագոտահար Դավիդ Պետերսեն։
Թեման՝ իրադարձային․ երաժշտական բացառիկ երեկո՝ Երևանում։Սեպտեմբերի 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կհանդիպեն երկու անվանի երաժիշտներ։
Նրանք Երևան են ժամանում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում՝ առաջին անգամ համագործակցելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ։ Համերգը նվիրված է նրանց նոր՝ «Կատարյալ երջանկությո՞ւն» ձայնասկավառակի շնորհանդեսին։ Երաժշտություն, որը հարց է տալիս և պատասխանում՝ հնչյունների միջոցով։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։