
«Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր… Կարծեմ՝ պարոն Ծառուկյանն էլ դասագրքի հեղինակ լինի… Ձեզ թվում է՝ դա տենց անհետևանք է անցնելո՞ւ»,- շարունակելով կրթության, դպրոցաշինության, ուսուցիչների ատեստավորման թեման՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այո, մենք գրագիտության պակասն ամեն օր տեսնում ենք, տեսնում ենք, կներեք, բրիֆինգներում, ամեն տեղ: Մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք՝ իմանալու ինչ է պետությունը, հասարակությունը, միջազգային հարաբերությունները, տնտեսությունը, ամեն ինչը»,- հավելել է նա: