Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգի կիրճում փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած ևս մեկ ալպինիստի մարմին։ Զոհերի թիվը հասել է 15-ի։

Եվս երկու ալպինիստի ճակատագիր անհայտ է։ Որոնողափրկարարական աշխատանքները եղանակային պայմանների վատթարացման և նոր ձնահյուսի վտանգի պատճառով դադարեցվել են և կվերսկսվեն սեպտեմբերի 11-ին։

Ալպինիստների 33 հոգանոց խումբը ձնահյուսի տակ էր հայտնվել սեպտեմբերի 6-ին։ 10 մարդ կարողացել է ինքնուրույն դուրս գալ, ևս 6-ը վնասվածքներ են ստացել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment