Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով սեպտեմբերի 11- ը

Արարատյան դաշտում եւ Երեւանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում մինչեւ սեպտեմբերի 15- ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։

Կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արեւմտյան`2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մինչեւ սեպտեմբերի 15- ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երեւանում եւս՝ առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 28- 30, երեկոյան՝ 21- 23, գիշերը՝ 14- 16 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 11-ն արձանագրվել է 2014 թվականին՝ 34.5°C, ամենազովը՝ 2013 թվականին՝ 7.0°C։

Leave a Comment