
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա նավահանգստային քաղաքը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Քաղաքը վերահսկողության տակ վերցնելով՝ նրանք հնարավորություն կունենան ուժեղացնել հարձակումները Կարմիր ծովը եւ Ադենի ծոցը միացնող ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի ուղղությամբ։ Այս ճանապարհով է Մերձավոր Արեւելքից Եվրոպա տեղափոխվում նավթի զգալի մասը։
Սաուդյան Արաբիան պակիստանցի միջնորդների միջոցով արդեն Իրանից պահանջել է թույլ չտալ ճգնաժամի սրացում, գրում է Reuters-ը։ Թեհրանում, ի պատասխան, հայտարարել են, որ չեն վերահսկում հութիներին։
Եթե վերջիններին հաջողվի վերահսկողություն հաստատել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ, դա կարող է վճռորոշ առավելություն տալ Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմում, քանի որ այս նեղուցում նավերի անցումը սահմանափակելը նավթի գների կտրուկ աճի պատճառ կդառնա։