Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուսներից մեկը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուսներից մեկը: Նախարարը եղել է ամրացված շրջանների շինհրապարակներում, զորամասերում, բանակային դիրքում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ը։

«Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հրաձգարան և հետևել ստորաբաժանումներից մեկի կրակային պատրաստության պարապմունքներին:

Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպել է վարժական հավաքների մասնակիցների հետ:

Այցի ավարտին բանակային կորպուսի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Leave a Comment