Իրանը զգուշացնում է, որ երկրները դուրս կգան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից։
«ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված հակաիրանական բանաձևը անօրինական է, տեխնիկապես անհիմն, զուտ քաղաքական և անընդունելի: Այն հստակորեն կրում է Միացյալ Նահանգների և սիոնիստների ճնշման հետքը:
ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականացված և ապակառուցողական գործողությունները կստիպեն երկրներին դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ)»,-գրել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: