Մադուրոյի կնոջ փաստաբանները հայտնել են բանտում նրա առողջական վիճակի վատթարացման մասին

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ-ի բանտում գտնվելու ընթացքում զգալիորեն նիհարել է և քնի հետ կապված խնդիրներ ունի. այս մասին նշված է նրա փաստաբանների՝ դատարան ներկայացրած փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ֆլորեսը դիմել է ԱՄՆ-ի դատավորին՝ խնդրելով ազատ արձակել իրեն մինչդատական ​​փուլում՝ պատճառաբանելով սրտի լուրջ հիվանդությունը։ Փաստաբանները պնդում են, որ նա պետք է դատավարությանը սպասելու տնային կալանքի պայմաններում»՝ շուրջօրյա զինված հսկողության և GPS-մոնիտորինգի պայմանով։

Փաստաբանները նշում են, որ կալանքի շարունակումը թույլ չի տա Ֆլորեսին պատշաճ կերպով վերականգնել առողջությունը։

ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին նախագահ Մադուրոյին և նրա կնոջը, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել:

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 6-ին ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:

Leave a Comment