Երևանը կհյուրընկալի Եվրոպայի վոլեյբոլի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան:
Եվրոպայի առաջնության առաջին փուլին կմասնակցեն Լեհաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի թիմերը:
Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 28-31-ը: