Հայաստանն ու Իրաքը ստորագրել են համագործակցության երկու հուշագիր և քննարկել բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության խթանման, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հուշագիրն ստորագրվել է սեպտեմբերի 8-ին Բաղդադում տեղի ունեցած Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում։ Դրանք տեղի են ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր Ալ-Ուլումի գլխավորությամբ:
Հուշագրերը վերաբերում են երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցությանը և ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Իրաքի ԱԳՆ արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցությանը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղիները, Հարավային Կովկասի և Միջին Արևելքի տարածաշրջաններում առկա վերջին զարգացումները և միջազգային օրակարգը։
